Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գողացել էր 9 գյուղի հակակարկտային կայանների մարտկոցները. ոստիկանների բացահայտումը

ԱԱննա Ավետիսյան

Հատկապես տարվա այս եղանակին գյուղատնտեսության զարգացման համար հակակարկտային կայանների անխափան գործունեությունն առանցքային նշանակություն ունի: Պարզվում է՝ ոմանք գիտակցում են սա, ոմանց համար էլ անձնական շահն ամեն ինչից վեր է:

Ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարտ-ապրիլ ամիսներին Երասխահուն, Վարդանաշեն, Արգավանդ, Մարգարա գյուղերի հակակարկտային կայաններից գողացել են 7 մարտկոց՝ ՊՈԱԿ-ին պատճառելով 240.000 դրամի վնաս:

Քրեական հետախույզների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունները հնարավոր է կատարած լինի Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցի 27-ամյա մի բնակիչ։ Նա Էջմիածնի Զվարթնոց թաղամասից բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։

Պարզվել է, որ նա գողացել էր նաև Արմավիրի մարզի Սարդարապատ, Արևիկ, Ալաշկերտ, Մրգաշատ, Արազափ գյուղերի հակակարկտային կայանների մարտկոցները:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է:

Հարուցված քրեական գործն ուղարկվել է Արմավիրի քննչական վարչություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում