Գույքահարկի մասին օրենսդրության փոփոխությամբ լրջորեն ուժեղացրել ենք ՏԻՄ ինստիտուտը. Փաշինյան

ՌՌոզա Խաչատրյան

Ամենակարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկը, որ մենք արել ենք, դա, չեմ վախենա ասել, դարակազմիկ է, այն փոփոխությունն է, որ մենք արել ենք գույքահարկի ռեժիմում՝ ԱԺ հատուկ նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք գույքահարկի օրենսդրության մեջ կատարել ենք փոփոխություններ, որոնք և՛ քաղաքական, և՛ ֆիսկալ առումով լրջագույն խնդիր են լուծել: Երբ ասում էինք, որ համահարթ եկամտային հարկ ենք սահմանում, մեզ քննադատում, ասում էին՝ բա ո՞ւր մնաց սոցիալական արդարության սկզբունքը: Մենք ասում էինք, որ սոցիալական արդարության սկզբունքն աշխատավարձով չի լուծվում, որովհետև մենք չգիտենք մարդ, որը միլիոնատեր է դարձել աշխատավարձով: Իսկ մարդու միլիոնատեր կամ սոցիալական այլ խավի ներկայացուցիչ լինելը երևում է առաջին հերթին գույքով: Եվ գույքի նկատմամբ հարկային պարտավորությունների տարբերակվածությամբ է, որ մենք պետք է սոցիալական արդարության բաղադրիչը ներմուծենք Հայաստանի Հանրապետություն»,- նշեց Փաշինյանը:

Գույքահարկի մասին օրենսդրության փոփոխությամբ մենք լրջորեն ուժեղացրել ենք տեղական ինքնակառավարման ինստիտուտը, որովհետև այսուհետ համայնքային բյուջեները կունենան բոլորովին այլ հնարավորություններ՝ նշեց վարչապետի պաշտոնակատարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում