2018-ից հետո լսե՞լ եք, որ որևէ մեկը փայ մտնի որևէ բիզնեսում, ներմուծելու կամ արտահանելու մենաշնորհներ ունենա. Փաշինյան

ՌՌոզա Խաչատրյան

Բոլորը մոռացել են, որ Հայաստանի տնտեսության 30 տարվա պատմության մեջ ամենաակտուալ թեմաներից մեկը փայ մտնելու թեման էր՝ ԱԺ հատուկ նիստին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Դուք 2018-ից հետո լսե՞լ եք, որ որևէ մեկը որևէ տեղ փայ մտնի որևէ բիզնեսի մեջ: Դուք որևէ տեղ լսե՞լ եք, թե մարդը մտածում է՝ իր սեփականությունը կշարունակի՞ իրենը մնալ, թե՞ ինչ-որ մեկը կգա ու կասի, որ սրա 10, 50 կամ 100 տոկոսն իմն է: Իհարկե չկա: Եվ էս ֆոնին ասում են՝ կառավարման բոլոր ոլորտներում ձախողեց կառավարությունն, ու էդպես շարունակ»:

2019-ին մենք 43 տոկոսով ավելացրել ենք պետբյուջեի եկամուտները՝ նշեց Փաշինյանը.

«Պատկերացնում եք՝ մի տարվա ընթացքում երկրում 43 տկոսով ավելանան պետական բյուջեի եկամուտները՝ հարկային դրույքաչափերի ու հարկային բեռի նվազեցման պարագայում»:

Բոլորը մոռացել են, որ ՀՀ-ում եղել են մենաշնորհներ, որ եղել են մարդիկ, ովքեր իրավունք են ունեցել կոնկրետ ինչ-որ բան ներմուծելու, իսկ մյուսները իրավունք չեն ունեցել՝ նշեց վարչապետի պաշտոնակատարը.

«Այդ թեման չկա: Որևէ մեկը լսե՞լ է, որ 2018-ից հետո որևէ մեկը ինչ-որ բան ներմուծելու կամ արտահանելու մենաշնորհներ ունի: Չի՛ կարող լինել այդպիսի բան»:

Հարկային հավաքագումների առումով բազմաթիվ բաներ կան, որ Երրորդ հանրապետության  պատմության ընթացքում տեղի են ունեցել առաջին անգամ: Նույնիսկ հետպատերազմական ու ճգնաժամային այս շրջանում մենք մեկ ամսվա հարկային հավաքագրումների բացարձակ ռեկորդ են սահմանել:

«Երրորդ հանրապետության ողջ գոյության ընթացքում չի եղել մի ամիս, որ ամսվա կտրվածքով 180 մլրդ դրամ հարկային եկամուտ ապահովվի: Ուզում եմ էլի հիշեցնել որ 2019-ին մենք արձանագրել ենք վերջին 10 տարվա համար ամենամեծ տնտեսական աճը ՀՀ-ում, որն ամենաբարձր տնտեսական աճն է եղել ողջ եվրոպական տարածաշրջանում»,- նշեց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում