Օրը՝ 60 վայրկյանում | 04.05.2021

ՌՌոզա Խաչատրյան

Ադրբեջանի գործողությունները վանդալիզմի դրսևորում են և նպատակ ունեն հայկական ինքնությունից զրկել Շուշիի Մայր տաճարը. Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունը:

Մակունցը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ուշադրությունը հրավիրեց Ղազանչեցոցի գմբեթի քանդմանը, իսկ Արարատ Միրզոյանը նշեց, որ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է, աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը:

Հայաստանի ազգային հավաքականը նման է իսկական ընտանիքի, ասել է մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կրթության նախարար Վահրամ Դումանյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, Լոռու և Տավուշի մարզպետներն այսօր պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:

Առողջապահության նախարարությունը, պատվաստումների գործընթացն ավելի հեշտացնելու համար, քննարկում է հանրային վայրերում բուժկետեր ունենալու տարբերակը:

Օրվա կորոնաթիվը 399 է, առողջացել է 635, մահացել 16 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում