Աղբի տեսակավորումը կօգնի ոչ միայն բնությանը, այլև կարող է դառնալ եկամտի աղբյուր

ԳԳայանե Թամամյան

Հայաստանում մեկ տարվա ընթացքում թափվում է 510 000 տոննա աղբ: Դրա 17 տոկոսը պլաստիկն ու պոլիէթիլենն է՝ ջրերի հիմնական աղտոտիչները:

Հաստատվել է ապակե և պլաստիկե թափոնների վերամշակման կայուն համակարգի ներդրման ծրագիրը: Այն իրականացնելու համար Շրջակա միջավայրի նախարարությունը գործակցում է Լիտվայի հետ: Նախատեսում են տեղադրել հատուկ սարքեր, որտեղ մարդիկ կնետեն պլաստիկ շշերը և կստանան գումար կամ որևէ խանութի կտրոն:

Լուսինե Ավետիսյան (Ռազմավարական քաղաքականության վարչության պետ) - ՀՀ ԵՄ ընդլայնված համաձայնագրով մենք ունենք պարտավորություն մինչև 24 թիվը համակարգի ներդրումը, այսինքն՝ արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգի ներդրումը: Վերջնաժամկետը 24 թիվն է:

Նման սարքեր կան Եվրոպական որոշ երկրներում, հիմա ծրագիրն ուսումնասիրվում է տեղայնացվելու համար: Շրջակա միջավայրի նախարարությունում կարծում են՝ նոր փոփոխությունը մարդիկ կընդունեն:

Լուսինե Ավետիսյան - Հաճելի էր տեսնել այս նոր աղբարկղերը, որ տեղադրվել են: Անգամ ինքս տեսել եմ, որ ճիշտ տեսակավորված աղբ են այդտեղ տեղադրում բնակիչները: Այսինքն՝ չեմ կարծում, թե դա շատ բարդ կլինի մեր հասարակության ընկալման համար: Մի փոքր իրազեկումը բավարար կլինի»:

Նախատեսում են իրականացնել իրազեկման արշավներ: «ԷկոԱղբ» հասարակական կազմակերպությունից նշում են՝ մանկապարտեզներում և դպրոցներում կլինեն սեմինարներ, այլ ակցիաներ:

Վահե Սալահյան («Էկո աղբ» ՀԿ ծրագրերի ղեկավար) - Շատ կարևոր է լինելու, 2-3 տարվա ընթացքում, մինչև այդ սարքերը տեղադրվեն, մենք ակտիվ իրազեկում իրականանցնենք մարդկանց շրջանում, որպեսզի չունենանք այնպիսի պատկեր, որ մարդիկ դիտմամբ կամ պատահմամբ, օրինակ, դեղին թափոնամանի մեջ կարտոֆիլի մնացորդներ թափեն:

Աղբի վերամշակման ոլորտում առաջընթաց կա, բայց անելիքը շատ է: Երևանում այժմ տեսակավորման 400 աղբաման կա: Այն հետագայում կավելանա: Փորձում են նաև մարզերում տեղադրել:

Վահե Սալահյան - Եթե դուք մինչև 15 տոննա պլաստիկ կամ պոլիէթիլեն եք կարողացել ուղարկել վերամշակման, ապա կարողացել եք ապահովել 1 բարձրահարկ, բազմաբնակարան շենքի 1 ամսվա հոսանքի ռեսուրս կամ 158 մեգավատտ ժամ հոսանք:

Հայաստանում այդ համակարգը ինչպե՞ս կաշխատի, և օրենսդրական ի՞նչ փոփոխություններ կլինեն՝ դեռ հստակեցվում է: Լիտվացի փորձագետը այժմ վերլուծություն է անում ծրագիրը տեղայնացնելու համար:

Հեղինակ՝ Անի Ավագյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում