Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Ուժեղացվում է դպրոցների սեյսմակայունությունը

ՄՄայա Խաչատրյան

Հայաստանի սեյսմիկ ակտիվ գոտին շինարարների առջև դրել է նոր պահանջներ՝ ուժեղացնելու դպրոցների սեյսմիկ անվտանգությունը:

Գարեգին Ներսեսյան (Երևանի 135-րդ հիմնական դպրոցի տնօրեն) - Սեյսմիկ գոտիներն են, մասնաշենքերն անջատված են այդ գոտիներով, որ երկրաշարժի ժամանակ հնարավորություն լինի՝ խաղից չտուժի շենքը: Ամենապարտադիրը անվտանգությունն է, երկրաշարժերի ժամանակ շենքը խաղում է, մասնաշենքերը խաղում են, նստում իրենց տեղը:

Հինը քանդել, կառուցել են նորը: Երևանի 135-րդ դպրոցն է՝ միջազգային չափանիշներով, 1500-ից ավելի աշակերտով, 9 բալ սեյսմակայունությամբ:

Գարեգին Ներսեսյան - Երեխաները ամբողջ օրը սովորում են, դասերից հետո չեն ուզում գնալ:

Դպրոցն ունի 12 ելք, 2 մուտք: Կրթօջախի նախկին շենքն ուներ 3-4 բալ սեյսմակայունություն: Իսկ նորում փետրվարի երկրաշարժերը չեն էլ զգացել:

Դպրոցի կառուցումն արժեցել է 5 մլն դոլար: Սեյսմիկ անվտանգության բարելավման այս ծրագրի ընդհանուր արժեքը 107 մլն դոլար է: Ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ և կառավարության համաֆինանսավորմամբ: Կկառուցվի, կվերակառուցվի 46 դպրոց: Ընթացքում է 13-ի կառուցումը, ևս 15-ը նախագծման փուլում են:

Արթուր Սողոմոնյան (ՀՀ ՏԿԵՆ ՀՏԶՀ գործադիր տնօրեն) - Իրացվել է ծրագրի 30 տոկոսը: Հաշվի առնելով աշխատանքների ընթացքը և նոր դպրոցներ շինարարական փուլ մտնելու նախադրյալները, կարող ենք վստահ ասել, որ ժամկետում կարող ենք իրականացնել:

Արդեն շահագործման են հանձնվել Կապանի, Գավառի, Խարբերդի, Վանաձորի դպրոցները, երկուսն էլ՝ Երևանում։ 2021-ին դռները կբացի Եղեգնաձորի վերակառուցված դպրոցը: Ավարտվում է Երևանի 51-րդ դպրոցի նորոգումը:

Գառնիկ Հովակիմյան (շինարարական ընկերության տնօրեն) - Հիմնահատակ մերկացրել ենք դպրոցը, ծածկերը փայտից էին, պատերը՝ շապիկներով երկաթբետոնե շրջանակներով, սեյսմիկ անվտանգության խնդիրները լուծված են: Սա, սա՝ ամեն 6 մետրը մեկ շրջանակներ են: Պատերը երկաթբետոնե շապիկներ, ծածկերը:

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի վթարային դպրոցի փոխարեն կառուցվում է նոր դպրոց: Կներդրվի 1 միլիարդ 315 միլիոն դրամ։

Արթուր Սողոմոնյան - Կառուցվում են օրենքի նորմատիվների ամենախիստ պահանջներին համապատասխան:

Փետրվարյան երկրաշարժերի երկու օջախն այս պահին հանգիստ է՝ արձանագրում են սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում:

Հրաչյա Պետրոսյան (ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի խորհրդական) - Հիմա ձեր հետ զրուցում ենք, մեր աշխատակիցները որևէ մի դպրոցում հաստատված պլանով անցկացնում են ուսուցողական աշխատանքներ, երեխաներին ասում են՝ ինչպես պաշտպանվել երկրաշարժից: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում