Բողոքի քայլերթ՝ հայ ռազմագերիների վերադարձի պահանջով

ՀՀերմինե Բաղդասարյան

Ադրբեջանում պահվող մեր գերիների հարազատները երիտասարդների մեծ թիմի հետ այսօր Երևանում բողոքի քայլերթ են անցկացրել: Ակցիան նրանք սկսել են Ազգային ժողովի շենքի առջև, ապա՝ Բաքվին ժնևի կոնվենցիան հիշեցնող պաստառով ու «Ազատություն հայ ռազմագերիներին» կարգախոսներով քայլել դեպի Երևանում գործող տարբեր դեսպանատներ:

Նրանք Եվրամիության, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Չինաստանի, նաև ԱՄՆ դեսպանությունների աշխատակիցներին միջնորդագիր-նամակ են փոխանցել, միջազգային հանրությանը խնդրել՝ մեկտեղել ջանքերն ու Ադրբեջանին պարտադրել, որ վերադարձնեն Արցախյան վերջին պատերազմից հետո գերեվարած անձանց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում