Քաղաքական հետապնդման մասին խոսել չի էլ կարելի. Դավթյանը՝ Սյունիքում կատարված դեպքի առթիվ հարուցված քրեական գործի մասին

ՌՌոզա Խաչատրյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ժամանակ տեղի ունեցած միջադեպերի առթիվ հարուցված քրեական գործերին:

«Գործընթացը լիարժեք իրավական է: Սյունիքում կատարված դեպքի փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ապացույցների հիման վրա որոշակի անձանց նկատմամբ իրականացվել է քրեական հետապնդում:

Որ դեպքում մեզ տեղեկություններ են հասել խոշտանգումների փաստի վերաբերյալ, չի եղել նման մի դեպք, որ չենք արձագանքել: ՀՔԾ ենք ուղարկել բոլոր այդ տեսակ հաղորդումները, ունենք հարուցված քրեական գործ: Այսինքն՝ մենք զուտ իրավական դաշտում հետևում ենք բոլոր գործընթացներին. որևէ մեկը առերևույթ խուլիգանություն է կատարել՝ դրան արձագանք, որևէ մեկի նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել ոստիկանության կողմից՝ դրան համապատասխան իրավական գործընթաց: Այստեղ որևէ քաղաքական հետապնդման մասին խոսել չի էլ կարելի»,- նշեց Դավթյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում