Պատերազմի զոհերի մահարձանները Եռաբլուրում միատեսակ պետք է լինեն

ՀՀայկ Նավասարդյան

Պետությունն իր միջոցներով միատեսակ տապանաքարեր կտեղադրի 44-օրյա պատերազմում զոհված հերոսների շիրիմներին: Պաշտպանության նախարարությունն այս հարցում ակնկալում է ծնողների ըմբռնումը: Եռաբլուր պանթեոնը սիմվոլ է՝ պատմական ու դաստիարակչական մեծ նշանակությամբ: Սա աշխարհում ընդունված էթիկետ է. զինվորական պանթեոններում հավասար են բոլորը՝ շարքայինից մինչև գեներալ:

Եռագույն Եռաբլուրում թարմ ծաղիկների բույրին խունկն է միախառնվում: Կյանքը հայրենիքին նվիրած 19 ամյա Արամի հայրը որդու շիրիմն է խնամում:

Հրամանատար, թե շարքային ու կամավոր, ինչպես կռվի դաշտում, այնպես էլ այստեղ՝ միասին, կողք կողքի են: Գագիկը որդու շիրիմը մյուսներից չի առանձնացնում:

Գագիկ Գույումջյան, Արամ Գույումջյանի հայրը - Պետք է բոլորի շիրիմները միանման լինեն, անշուշտ, այստեղ ոչ մեկ առավել չէ մյուսից, բոլորը կյանքը հանուն հայրենիքի են զոհել, բոլոր տղերքն էլ հերոս են:

44-օրյա պատերազմում զոհված, Եռաբլուր պանթեոնում հուղարկավորված հերոսների շիրիմների միատեսակ լինելու համար Պաշտպանության նախարարությունը ծնողներին, հարազատներին հորդորում է ինքնակամ տապանաքարեր չտեղադրել:

Սմբատ Գալստյան, «Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիր պետական հիմնարկի պետ - Այդ աշխատանքներն իրականացնում է Պաշտպանության նախարարությունը՝ հաստատված տիպային նախագծով՝ պետական բյուջեի հաշվին: Ի վերջո, պանթեոնը պիտի ունենա իրա տիպային ձևը: 

Այստեղ բոլորը հերոս են հավասար՝ իրենց գործով, նվիրումով, հայրենիքին ծառայությամբ: Սոցիոլոգ Աթանեսյանի դիտարկումն է թեմայի վերաբերյալ:

Արթուր Աթանեսյան, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ - Եռաբլուրը սիմվոլ է: Ե՛վ պատմական կարևորություն ունի, և՛ դաստիարակաչական իմաստ: Գեներալի և զինվորի շիրմաքարը պիտի նույնը լինի և համեստ:

Սոցիոլոգը տարբեր պետությունների օրինակն է բերում. որտեղ զինվորական պանթեոն կա, բոլոր մահարձանները միատեսակ են:
 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում