Օրը՝ 60 վայրկյանում | 26.04.2021

ՌՌոզա Խաչատրյան

Վարչապետի ընտրության հարցն ԱԺ-ում կքննարկվի մայիսի 3-ին. ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել վարչապետի ընտրության անցկացման մասին:

Հայկական պատմամշակութային ժառանգության հարցը մտել է խաղաղ գործընթացի օրակարգ. Արա Այվազյանն անդրադարձել է հայկական հուշարձանների ճակատագրին:

Նախագահ Արմեն Սարգսյանը հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին:

ԵԽԽՎ-ում ընդգծվում էր, որ հանձին Ադրբեջանի ունենք ռասայական խտրականության վրա հիմնված մի պետություն, ասել են հայկական պատվիրակության անդամները:

ԱՄՆ կինոակադեմիան տարվա լավագույն ֆիլմ է ճանաչել Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը», Էնթոնի Հոփքինսը լավագույն դերասանն է, Ֆրենսիս Մաքդորմանդը՝ լավագույն դերասանուհին:

Կորոնավիրուսից այսօր առողջացած քաղաքացիների թիվը 820 է, վարակվածներինը՝ 181, համավարակից մահացել է 22 մարդ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում