Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Համապետական ծառատունկի մեկնարկին տնկվել է ավելի քան 360 հազար ծառ

ՄՄայա Խաչատրյան

Հայաստանը մեծացնում է «կանաչ թոքերի» ծավալը: Համապետական ծառատունկի մեկնարկը տրվեց մայրաքաղաքին մոտ՝ «Ջրվեժ» անտառպարկից՝ նախատեսելով բոլոր մարզերում առաջին օրը տնկել ավելի քան 360 հազար ծառ:

Ռոմանոս Պետրոսյան (ՀՀ շրջակա միջավայրի նախարար) - Ցանկացած նոր ծառ տնկելու խորհուրդը նոր կյանքի սկիզբն է: Խորհրդանշում է հետպատերազմական վերածննդի անհրաժեշտությունը: Խորհուրդ ունի թիկունքներս շտկելու, ապրելու, ապրեցնելու:

Խորհրդանշական առաջին ծառը տնկեց շրջակա միջավայրի նախարարը: Ռոմանոս Պետրոսյանը հողին պահ տվեց վայրի տանձենու տնկին: Ծառատունկին մասնակցելու հրավերը գերատեսչության աշխատակիցները չէին մերժել, եկել էին ընտանիքներով:

Արմինե Վարդանյան (շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի փորձագետ) - Ամեն տարի, եթե լինում է, պարտադիր մասնակցում եմ:

Վայրի տանձի, խնձորի, ընկույզի 120 հազար տունկ նախատեսվել է համայնքային տարածքներում, պուրակներում, զբոսայգիներում, 240 հազարից ավելի ծառ՝ «Հայանտառի» 65 հա անտառտնկարկում: Տնկիները ձեռք բերել, լոգիստիկ աշխատանքը իրականացվել է «Հայանտառի» միջոցներով:

Ռոմանոս Պետրոսյան - 10 միլիոն ծառատունկի գաղափարը հղացել, կյանքի ենք կոչում որպես բնապահպանական շարժում, որ ամեն հայ իր պարտքը համարի մեկն ինքը տնկի, վերածվի շարժման՝ կանխարգելելու գլոբալ տաքացումը:

Ինչ վերաբերում է «Արգելոցապարկային համալիրի» 423 հա տարածքով «Ջրվեժ» անտառպարկին, ծրագրում են Երևանին մոտ կանաչ այս տարածքը բարեկարգել, անցկացնել ոռոգման ցանց, դարձնել քաղաքային զբոսայգի: Անտառպարկի մուտքավճարները հանվել են:

Պավել Պողոսյան («Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար) - Կան վարձակալական տարածքներ, որտեղ փորձում ենք այնպես անել, որ խոշոր ներդրումներ ներգրավվեն, որ կարողանանք անտառպարկը պահպանել:

Մելքոն Հովհաննիսյան («Ջրվեժ» անտառպարկի աշխատակից) - Բնության համար ա, բնությունը ինչքան մաքուր լինի, ծառը լավ բան ա, գյուղի տղա եմ, դրա համար եմ ասում:

Ջրի պակաս՝ հույս ունեն՝ այս տարի չեն ունենա, որ անտառին նայելիս բոլոր ծառերը ժպտան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում