Վեդու ջրամբարի շինարարությունը շարունակվում է, Կապսի ջրամբարինը կմեկնարկի շուտով. Պապիկյան

ՌՌոզա Խաչատրյան

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020 թվականի կատարողականի զեկույցի քննարկմանն անդրադարձավ ջրամբարաշինարարությանը՝ նշելով, որ այս պահին շարունակվում է Վեդու ջրամբարի շինարարությունը: Նրա խոսքով՝ կասեցված ֆինանսական բոլոր գործարքները շտկվել են, դրվել են ժամկետների մեջ, աշխատանքների իրականացումը պատշաճ շարունակվում է:

«Այս տարի մեկնարկում է Կապսի ջրամբարի շինարարությունը, որի ժամկետն ավարտվել էր, և նոյեմբերին վտանգ կար, որ KFW բանկն ընդհանրապես չի շարունակի ֆինանսավորումը: Հունվարին ես հեռախոսազրույց եմ ունեցել բանկի ղեկավարի հետ, և եկել ենք համաձայնության վարկի շարունակության մասին: Ունենալու ենք Ջրաձոր գյուղի տեղափոխում, նոր գյուղի և ջրամբարի կառուցում»,- նշեց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում