Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

2020-ը ֆորսմաժորային տարի էր, արվել է այն, ինչ այդ պահին հնարավոր է եղել. Թունյան

ՆՆարեկ Սահակյան

Նախորդ տարին ֆորսմաժորային էր, և ի սկզբանե այն ցուցանիշները, որոնք դրված էին տարեսկզբին, իրականություն չեն դարձել: Այս երևույթը բնորոշ է բոլոր երկրներին, մեր դեպքում գումարվեց նաև պատերազմը, և ունենք այն, ինչ ունենք: Այդ մասին ԱԺ-ում Կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման հաշվետվության քննարկմանն ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: 

«Ունեցել ենք փաստացի ճգնաժամային կառավարում, որն իրականացվել է գործադիր - օրենդիր համագործակցությամբ, 2 տասնյակից ավելի սոցիալական աջակցության միջոցառումներ են իրականացվել, 240 մլրդ դրամի միջոցներ են հասանելի դարձել: Արդյոք այդ միջոցառումները բավարա՞ր էին, հնարավո՞ր էր անել ավելին: Արվել է այն, ինչ այդ պահին հնարավոր է եղել, իհարկե կուզենայինք, որ ավելի մեծ օգնություն տրամադրվեր, ավելի թիրախային այն լիներ: Ի՞նչ արդյունք է տվել, կարծում եմ՝ ժամանակը կգա, և հետազոտություններ կարվեն, և կգնահատվի արդյունավետությունը: Օգտվողների թիվը բազմահազար է եղել, և շատերն այսօր էլ շարունակում են օգտվել սոցիալական աջակցության միջոցառումներից»,- ընդգծեց Թունյանը:  

Խոսելով տնտեսական աճի պոտենցիալի վերականգնման մասին՝ պատգամավորը նշեց, որ դա հնարավոր չէ իրականացնել միայն խոսելով կամ հարցեր տալով, միակ ճանապարհն աշխատանքն է: «Հիմա մենք փորձում ենք դա անել՝ մի կողմ դնելով ճնշումները, էմոցիոնալ ֆոնը՝ փորձել ենք այս ընթացքում ոչ մի րոպե կանգ չառնել, Կառավարությունը և խորհրդարանը փորձել են քայլ-քայլ ամեն ինչ անել, որ ճգնաժամը շուտ հաղթահարվի: Քննադատություններ եղել են և լինելու են, բայց ես կրկնում եմ իմ կոչը մեր ընդդիմադիր գործընկերներին, որ կան խնդիրներ, որոնց լուծումը բոլորիս շահերից է բխում, և չի կարելի քաղաքական պատճառներով որևէ նախաձեռնություն բոյկոտել»,- ասաց Բաբկեն Թունյանը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում