Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Մինչև վերջին պատերազմը 27 տարին լրացած և զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում կհայտարարվի

ՄՄայա Խաչատրյան

Գիտության ֆինանսավորումն ավելացնելու որոշմամբ վերահաստատվեց՝ Հայաստանի համար ոլորտն ունի ռազմավարական նշանակություն: Գիտական, գիտատեխնիկական ծրագրերին 2021-ի բյուջեով հատկացված գումարն ավելացվեց 2 միլիարդ 784 միլիոն դրամով:

Ժաննա Անդրեասյան (ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ) - Ավելացվող միջոցներն ուղղվելու են 2 հիմնական ոլորտներին՝ ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերին, որին հատկացվելու է 1 միլիարդ 31 միլիոն դրամ:

Գումարով ձեռք կբերվեն բարձր արդյունավետությամբ գիտական կազմակերպությունների համար ժամանակակից սարքեր, հետազոտողները կվերապատրաստվեն: Թեմատիկ գիտական հետազոտությունների համար կհատկացվի 1 միլիարդ 638 միլիոն դրամ:

Ժաննա Անդրեասյան - Առանցքային ուղղություն են երկակի հետազոտության մրցութային ծրագրերը, որոնք հանրապետության անվտանգության և պաշտպանունակության մակարդակի բարձրացման համար առանցքային նշանակություն ունեն:

Դրամաշնորհ կտրվի ռազմական ոլորտի թեմաներին, տնտեսության կարիքներից բխող կիրառական հետազոտությամբ զբաղվող խմբերին։ Որոշումը երկար քննարկումների արդյունք է, գիտության շարունակական զարգացման ինստիտուցիոնալ մեխանիզմներ պետք է գործարկվեն, հայտարարեց վարչապետը: Բյուջեում այս վերաբաշխումն առաջին փուլն է, գործընթացը կշարունակվի:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Միայն որևէ տողում գումար ավելացնելը ամենևին չի նշանակում, որ կհասնենք բովանդակային արդյունքի: Կարևոր է հավաստիանալ, որ այն ներդրումը, որ արվում է, 1-ինը համակարգի կողմից կարող է մարսվել, դրա համար կան մեխանիզմներ, ինստիտուցիոնալ հիմքեր, և 2-րդ ներդրումը կլինի նպատակային, համոզված կլինենք, որ ծառայում է գիտության զարգացմանը:

Ծրագրի հեռանկարները մանրամասնեց փոխվարչապետը: Գիտության կոմիտեն աստիճանական՝ բազային աշխատավարձի վերանայման նախագիծ է մշակում:

Տիգրան Ավինյան (ՀՀ փոխվարչապետ) - Ասպիրանտից մինչև ինստիտուտի ղեկավար՝ բոլոր մակարդակներում վերանայվելու են աշխատավարձերը: Հավասարակշռումն ապահովելու դեպքում միանշանակ կարողանալու ենք աշխատավարձի վերանայման միջոցով գրավչությունը ավելացնել, երիտասարդները գնալու են դեպի գիտություն:

Վարչապետը կարևոր համարեց «Բարձրագույն կրթության, գիտության մասին» օրենքի և հանրակրթության չափորոշչի ընդունումը, հատուկ շեշտեց գործնական փուլ մտնող ուսուցիչների որակավորման գործընթացը:

Նիկոլ Փաշինյան - Կարող ենք երաշխավորված համարել, որ դպրոցում ունենալու ենք բարձր որակավորմամբ ուսուցիչներ, որոնք սեփական որակավորմամբ կարող են իրենց աշխատավարձը բարձրացնել: Նոյեմբերից մոտ 1500 ուսուցիչ 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանա։

Մինչև պատերազմը ժամկետային զինծառայությունից, զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում կհայտարարվի: Նախագիծն արժանացավ հավանության:

Ռուստամ Բադասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Մինչև պատերազմի մեկնարկը 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ թեման վիճահարույց է, իրենք կայացրել են քաղաքական որոշում:

Նիկոլ Փաշինյան - Թվում է, թե ամենաանպատեհ ժամանակաշրջանն է պատերազմից հետո ժամկետային զինվորական ծառայությունից խուսափած անձանց նկատմամբ կիրառել համաներում, բայց այս որոշումը կայացրել ենք նկատառումով, որ մեր բանակը թևակոխում է խոր և բովանդակային բարեփոխումների փուլ, և սա մեզ համար հնարավորություն է ինչ-որ մի կետ ֆիքսել ու այդ կետից գնալ առաջ:

Oրենքի նախագիծը կներկայացվի խորհրդարան: Նախարար Բադասյանի զեկուցած մեկ այլ՝ ներդրումային միջավայրը բարելավող «Բաժնետիրական ընկերությունների մասին» նախագծին ևս գործադիրը հավանություն տվեց:

Կառավարության նիստում Տավուշի մարզպետ նշանակվեց Հայկ Ղալումյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում