Գյումրիի ծննդատունը չի լուծարվի. մեկնարկել է նորոգման գործընթացը

ՔՔրիստինա Մկրտչյան

2015 թ.-ից Գյումրու ծննդատունը փակման եզրին էր՝ ծնունդների թվի նվազման և կուտակված պարտքերի պատճառով։ Կառույցը լուծարելու մի քանի որոշում է եղել, բայց չի իրագործվել բուժանձնակազմի համառ ջանքերի շնորհիվ: Միավորմամբ՝ 80-ամյա ծննդատունը լուծարումից փրկելու որոշումը կառավարությունը կայացրել է 2020 թ. նոյեմբերին Շիրակի մարզպետարանի առաջարկությամբ։ Այն միանում է «Գյումրի» ԲԿ-ին։

Արմեն Իսահակյան («Գյումրի» ԲԿ գործադիր տնօրեն) - 120 մլն դրամ պարտք ունեցող կառուցի աշխատակիցներին վերջին մի քանի ամիսներին սկսել է վճարվել։ Ծննդատանը մեկնարկել է նորոգման աշխատանք, բարեկարգվում են ծնարանը, հիվանդասենյակները՝ առանձին սանհանգույցներով, խոհանոցը, մանկական բաժանմունքը։ Մտածում ենք նաև նոր ծրագրեր իրականացնելու մասին:

Էդգար Սուքիասյան («Գյումրու ծննդատուն» ՓԲԸ ղեկավար) - Բուժհաստատությունները միավորվում են՝ առանց կադրերի էական կրճատման, վեց տասնյակից ավելի անձնակազմը կպահպանի աշխատատեղը:

Արմեն Իսահակյանը, որն իր մասնագիտական կարիերան սկսել է այս ծննդատնից, կարևոր է համարում, որ օպտիմալացման գործընթացում շենքը չի հանձնվում պետգույքի կառավարմանը, ծննդատան աշխատակիցներն էլ չեն տեղափոխվում, հակառակը՝ ծննդատունը կհամալրվի նոր աշխատակիցներով և սարքավորումներով:

Ծննդատան շենքը 8 մուտքով պրոֆեսիոնալ կառույց է, ապաստարան-նկուղով։ Արդեն նորոգված շենքը կներառի ծննդատուն, պոլիկլինիկա, մայրության դպրոց, գինեկոլոգիա և էնդոսկոպիկ վիրաբուժական ծառայության կենտրոն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում