Մրցույթ նոտարական արտոնագրի համար

ԱԱրման Գալոյան

Արդարադատության նախարարությունում այսօր անցկացվել է նոտարների թեկնածուների որակավորման ստուգման՝ խնդիրների լուծման փուլը: Մրցույթի 82 մասնակցից թեստային փուլը հաղթահարել է 23-ը: Երրորդ՝ հարցազրույցի փուլի արդյունքներով էլ պարզ կլինի, թե ովքեր են 5 տարի ժամկետով նոտարական արտոնագրեր ստանալու: Արդարադատության փոխնախարարը վստահեցրել է, որ ապահովել են արդար ու թափանցիկ մրցակցություն:

Վահե Դանիելյան (ՀՀ արդարադատության փոխնախարար) - Հաշվի առնելով դիմումների քանակը՝ կարելի է ասել, որ նոտար դառնալու պահանջարկը մեծացել է, և նախորդի համեմատ մոտ երեք անգամ ավելի դիմումներ ենք ստացել, ինչը, կարծում եմ, դրական է, որովհետև շատ դիմումները նշանակում է մրցակցություն:  

Լիլիթ Մուրադյան (Հայաստանի նոտարական պալատի նախագահ) - Առաջադրված է 10 խնդիր, յուրաքանյչյուր խնդիրը՝ 10 բալանոց միավորով, և 85 բալի շեմը հաղթահարողը անցնում է երրորդ փուլ: Ես ուրախ կլինեմ, որ մեր համայնքը համալրվի գրագետ նոտարներով: Իսկապես, այսօր թափուր տեղեր ունենք ավելի շատ շրջաններում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում