Ապրիլի 6-ի եղանակային կանխատեսումը

ԱԱննա Ավետիսյան

Հանրապետության տարածքում ապրիլի 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 7-10-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:  

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Ապրիլի 8-9-ը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +28․․․+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27․․․+29 աստիճանի։ Քամին հարավարևելյան է՝ 2-5 մ/վ:

Երևանում ապրիլի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում