Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Նոր մարտահրավեր. Հայաստանում կորոնավիրուսի նոր շտամի տարածվածություն կա

ՄՄայա Խաչատրյան

Կորոնավիրուսի դեմ պատերազմում պայքարի նոր ճակատ է բացվել սպիտակ բանակի համար: Հայաստանում դեռ հայտնաբերված է կորոնայի բրիտանական շտամով վարակի 10 դեպք: Թեստի դրական արդյունքով 12 նմուշ տրամադրել է առողջապահության նախարարությունը:

Ռոքսանա Զախարյան (Հայ-ռուսական համալսարանի գենային ճարտարագիտության, գենոմի խմբագրման և երրորդ սերնդի սեկվենավորման կենտրոնի ղեկավար) - Հենց այս փոքրիկ սարքի միջոցով է իրականացվել սեկվենավորումը վիրուսի: Կորոնավիրուսի հաջորդականությունն ենք փորձել որոշել՝ հասկանալու՝ ո՛ր շտամն է, ի՛նչ ուղիով է եկել: Նորագույն սարք է, աշխարհի մակարդակով շատ քիչ լաբորատորիաներ ունեն:

ԱՀԿ-ի տվյալով՝ եվրոպական երկրներում կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքը պայմանավորված է հենց այս շտամով:

Ռոմելլա Աբովյան (ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ) - Վերարտադրողականությունը 36 տոկոսով բարձր է, այսինքն՝ տվյալ վիրուսն ավելի արագ է տարածվում: Ինչ վերաբերում է կլինիկական ախտանշաններին, դեռևս հայտարարություններ պաշտոնական միջազգային կազմակերպությունների կողմից չկան:

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի ու Հայ-ռուսական համալսարանի գիտական խմբերին հետաքրքրել են վիրուսի գենետիկական հիմքերն ու առանձնահատկությունները: Նոր շտամի բացահայտման աշխատանքում ներգրավվել են նաև բուհի ուսանողները:

Ռոքսանա Զախարյան - Հետազոտությունները, որ մենք կատարեցինք, ցույց են տալիս՝ շտամն ինչ առանձնահատկություններ ունի, այդ շտամը լրացուցիչ մուտացիաներ ունի, փոփոխություններ կան, որոնք սկզբնական տարածված շտամից տարբերվում են:

Երրորդ սերնդի սեկվենավորման սարքը միացվում է համակարգչին, համապատասխան ծրագրով մշակվում են տվյալները:

Ռոմելլա Աբովյան - Եղել են ՀՀ քաղաքացիներ, դիմել են ՊՇՌ հետազոտության, ունեցել են ախտանշաններ քովիդի և կարիք են ունեցել լաբորատոր հետազոտության:

Ռոքսանա Զախարյան - Բրիտանական շտամում տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ կան մուտացիաներ իմունային, չնայած բրիտանական շտամն ա, բայց առանձնահատուկ տարրեր չկան:

Քովիդի դեմ պատվաստանյութերը, մասնագետի խոսքով՝ կարելի է օգտագործել նաև այս շտամի դեպքում: Առողջապահական նոր մարտահրավերին Հայաստանն արագ արձագանքեց՝ իր լուման ներդնելով կորոնայի նոր տեսակի դեմ պայքարում: Սեկվենավորված նմուշները հասանելի են տվյալների միջազգային բազայում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում