Ապրիլի 4-ի եղանակային կանխատեսումը

ՆՆարեկ Սահակյան

Հանրապետության տարածքում ապրիլի 4-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 4-7-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 8-ին օդի ջերմաստիճանը  ցերեկային ժամերին կհասնի +27․․․+30, Արարատյան դաշտում և Երևանում +26․․․+28 աստիճանի։ Քամին հարավ-արևելյան է՝ 2-5 մ/վ:

Երևանում ապրիլի 4-8-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մանրամասները՝ տեսանյութում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում