Դպրոցականները ծանոթացել են հրշեջ-փրկարարների առօրյային

ՆՆարեկ Սահակյան

Երևանի թիվ 131 դպրոցի 8-րդ դասարանցիներն այցելել են Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, այնուհետև ծանոթացել բժշկական ապահովման վարչության, ինչպես նաև թիվ 13 Հատուկ հրշեջ ջոկատում իրականացվող ծառայությանը: Իսկ թիվ 136 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտներին հյուրընկալել են Երևանի փրկարարական վարչության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատում:

Երևանի տարբեր դպրոցների տնօրեններ պարբերաբար նամակ-խնդրանքով են դիմում Արտակարգ իրավիճակների նախարարին, որպեսզի աշակերտները հնարավորություն ստանան ծանոթանալ փրկարարների առօրյային: ԱԻՆ-ի և ուսումնական հաստատությունների միջև ձևավորված սերտ կապն ուղղված է իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, նպաստում է նաև աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում