Օրը՝ 60 վայրկյանում | 30.03.2021

ՆՆարե Ոսկանյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Միացյալ Նահանգների դեսպանի հետ քննարկել է Արցախի սրբավայրերի պղծման և ոչնչացման փաստագրված միջադեպերը: 

Հանրապետության  նախագահը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ. անդրադարձել են ներքաղաքական իրավիճակին, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:

The Halo Trust կազմակերպության կողմից Արցախում լրտեսություն իրականացնելու, թուրքական հատուկ ծառայություններին Արցախի ականապատված տարածքների քարտեզը փոխանցելու դեպքի քրգործը վարույթ է ընդունվել. հայտնում է Արցախի քննչական կոմիտեն:

Իսրայելացի վերլուծաբանները Միացյալ նահանգների և Իսրայելի կառավարություններին հորդորում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թեմային անդրադարձել է Jerusalem Post-ը:

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 750 նոր դեպք: Ունենք 509 առողջացած և 21 մահվան դեպք:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում