Կարծում եմ՝ այսօր դատարանը պետք է ասի իր խոսքը և հանցակազմի բացակայության պատճառով կարճի գործը. Սեյրան Օհանյան

ՌՌոզա Խաչատրյան

«Սահմանադրական դատարանն ասել է իր խոսքը, որոշել է տվյալ հոդվածի սահմանադրականությունը, կարծում եմ՝ այսօր դատարանն էլ պետք է ասի իր խոսքը և հանցակազմի բացակայության պատճառով կարճի գործը»,- այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստից առաջ, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: 

Օհանյանի կարծիքով՝ ՍԴ որոշումը ճիշտ է և ևս մեկ անգամ փաստում է, որ այս հոդվածով նաև քաղաքական հետապնդում է եղել իրենց նկատմամբ:

Պաշտպանության նախկին նախարարը, որը 2008 թ. մարտի 1-ին եղել է գլխավոր շտաբի պետ, նշեց, որ ինքը ո՛չ կրակելու հրաման է տվել, ո՛չ զորք է հանել:

«Զինված ուժերն արտակարգ դրության շրջանակներում իր առջև դրված խնդիրն են կատարել ՀՀ կարևոր օբյեկտների պահպանության շրջանակներում Կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագրքի՝ ԱԺ կողմից ընդունված կանոնագրքի և օրենքի համաձայն»,- ասել է Օհանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում