Մարտի 30-ի եղանակային կանխատեսումը

ԳԳայանե Թամամյան

Հանրապետության տարածքում մարտի 29-ի ցերեկը, 30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին, 2-ի և 3-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 29-ի լույս 30-ի գիշերը հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում -1․․․-2, հողի մակերևույթին -3․․․-5 աստիճան ցուրտ։

Մարտի 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, ապրիլի 2-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 3-ի ցերեկը՝ հարավային շրջաններում սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Երևանում մարտի 29-ի ցերեկը, 30-31-ը, ապրիլի 1-ին, 2-ի գիշերը, 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 2-ի ցերեկն սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Մանրամասները՝ տեսանյութում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում