Մոսկվայի MITT զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին Հայաստանը մասնակցել է ոլորտի 20 ընկերություններով՝ ըստ ամենայնի ներկայացնելով մեր երկրի զբոսաշրջային գրավչությունը: Մասնակիցների գնահատմամբ՝ հայկական տաղավարն ամենատպավորիչներից մեկն էր, որի հանդեպ հետաքրքրությունը գերազանցել է սպասելիքները:
Զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Եղիշե Թանաշյանն ընդգծում է ռուսական տուրիստական շուկայի աշխարհագրությունն անհամեմատ ընդլայնելու անհրաժեշտությունը: Մոսկովյան հանդիպումների արդյունքում հաստատվել են նոր գործնական կապեր:
Ոլորտի մասնագետների կարծիքով՝ համավարակի դժվարություններով պայմանավորված, այժմ պետք է զբոսաշրջային փաթեթների ակտիվ քարոզչություն ծավալել: Գագիկ Հակոբյանը հիմնական խնդիրներից մեկն ավիատոմսերի մատչելիությունն է համարում: Մինչև համավարակը ռուսաստանցիները կարող էին երկկողմանի ավիատոմսը ձեռք բերել 60-80 հազար դրամով, ինչն այժմ իրատեսական չէ:
Ըստ Զբոսաշրջության կոմիտեի Մարքեթինգի վարչության խորհրդական Անի Արևշատյանի՝ արդեն սկսվել են Հայաստանի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման աշխատանքները՝ հասցեագրված ոչ միայն Ռուսաստանի, այլև արաբական երկրների շուկաներին: Ապրիլի 1-ից ռուսաստանցիները Հայաստան կժամանեն ոչ միայն Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, այլև տարածարջանի այլ օդանավակայաններից: Ըստ Արևշատյանի՝ հատկապես ակտիվ են աշխատում մոտ հարևանության շուկաների ուղղությամբ:
Մասնագատները նաև կարևորում են փաստը, որ Ռուսաստանը բացվել է Գերմանիայի, Շրի Լանկայի, Սիրիայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի համար և կարող է տարանցիկ գոտի դառնալ մեզ համար, ինչը ևս կնպաստի ավիատոսմերի գների էժանացմանը:

Հասանք ինքնաթիռի մեր տեղին. Փաշինյան

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 6 խաղափուլից հետո 3-րդ տեղում է

Լուրեր 13:00 | «Գոլդեն Փելիս»-ին օտարված հողատարածքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը

Այս օդանավով ենք թռչելու Նյու Յորք. Նիկոլ Փաշինյան

COP17 Week Dilijan-ը պաշտոնապես մեկնարկել է

Նյու Յորքում քննարկվել են COP17-ի առաջնահերթությունները







