Մարտի 27-ի եղանակային կանխատեսումը

ՆՆարեկ Սահակյան

Հանրապետության տարածքում մարտի 27-ին շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Մարտի 28-30-ը, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Մարտի 28-29-ը գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3 ...-4, հողի մակերևույթին՝ -5 …-7 աստիճան։ Քամին հյուսիս-արևմտյան է՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում մարտի 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ․ բարձրադիր վայրերում՝  թաց ձյան տեսքով։ Մարտի 28-31-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մանրամասները՝ տեսանյութում: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում