Առաջարկվում է 3 ամսով երկարաձգել արցախցիներին հյուրընկալած քաղաքացիներին տրվող աջակցությունը

ՌՌոզա Խաչատրյան

Կառավարության որոշմամբ երկարաձգվել է Արցախում բնակելի անշարժ գույքը ավերածությունների կամ այլ պատճառով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավորապես հյուրընկալող ընտանիքների ծախսերի փոխհատուցման եռամսյա ծրագիրը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, հիշեցրեց՝  ծրագիրը գործում է դեկտեմբերից և հնարավորություն է տալիս արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալած ԱՀ և ՀՀ քաղաքացիներին մեկ չափահաս անձի հաշվարկով ստանալ 30 հազար դրամ աջակցություն ՀՀ-ում, իսկ ԱՀ-ում՝ 45 հազար դրամ:

«Առաջարկվում է ծրագիրը ևս 3 ամսով երկարաձգել: Աջակցություն են ստանում ամսական կտրվածքով մոտավորապես 3000 հյուրընկալներ, որոնք ընդհանուր թվով հյուրընկալում են մոտ 7000 չափահաս քաղաքացի»,- նշեց Առաքելյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում