Սու-30 ՍՄ ինքնաթիռները գերժամանակակից հզոր զենք են. վարչապետ

ԱԱրման Գալոյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի ձեռք բերած Սու-30 ՍՄ ինքնաթիռները 44-օրյա պատերազմի ժամանակ չկիրառելու պատճառներին: 

«Սու-30 ՍՄ ինքնաթիռները գերժամանակակից հզոր զենք են՝ իր ամբողջության մեջ, իր հրթիռներով, սարքավորումներով: Ակնհայտ է, որ ինքնաթիռների և տարբեր մոդիֆիկացիայի հրթիռներ արտադրողները նույն սուբյեկտները չեն, հետևաբար դրանք ոչ թե ամբողջությամբ են ձեռք բերվում, այլ հատվածական, տարբեր սուբյեկտներից:

Սու-30 ՍՄ ինքնաթիռները Հայաստան են եկել 2020 թ. մայիսին, և, այո, իրականացրել են վարժական թռիչքներ, օգտագործել են հրթիռներ, որոնք ՀՀ զինանոցում նախկինում եղած են եղել: Կոնկրետ ռազմական իրավիճակում նրանց օգտագործման կամ չօգտագործման վերաբերյալ որոշումները կայացվել են ըստ այնմ, թե եղած սպառազինությունը որքանով է հնարավորություն տալիս, որպեսզի դրանք կատարեն իրենց առաջ դրված մարտական խնդիրները: 

Ցավոք, պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել անհրաժեշտ աքսեսուարները, հրթիռները, որ հնարավորություն կտային Սու-30 ՍՄ գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ ու հզորությամբ»,- նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում