44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների ծնողների համար արհեստական բեղմնավորումն անվճար կլինի

ՔՔրիստինե Ոսկանյան

Հայաստանում ժողովրդագրական վիճակը մտահոգիչ է: 1990-ականների համեմատ ծնելիությունը 1.8 անգամ նվազել է: Թվերը հուշում են, որ լուրջ մարտահրավերի առաջ ենք:

Էդուարդ Համբարձումյան (Fertility center պտղաբերության կենտրոնի տնօրեն) - Այն երկիրը որտեղ 1.6 պտղաբերության ինդեքսը ընդամենը 70 տարվա ընթացքում 2 անգամ քիչ է լինելու, լուրջ աղետի առջև է կանգնած:

Դեմոգրաֆիկ աղետից խուսափելու համար պետությունն անպտղության հաղթահարման ծրագիր է իրականացնում, որը հնարավորություն է տալիս անվճար հետազոտվել ու պարզել պատճառները, բուժվել կամ էլ արհեստական սերմնավորում ու բեղմնավորում իրականացնել: Ծրագրից կարող են օգտվել բոլոր զինծառայողները, 28 և ավելի միավոր ունեցող նպաստառուները, հաշմանդամություն ունեցողներն ու 184 սահմանամերձ բնակավայրի քաղաքացիները: Շահառուների ցանկը պարբերաբար վերանայվում է:

Նունե Փաշայան (Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետի պաշտոնակատար) - Վերջին փոփոխությամբ շահառուներ են համարվում պատերազմում զոհված զինվորների, կամավորների ծնողները:

Այս դեպքում ծրագրով նախատեսված տարիքային, անզավակության կամ ուրիշ սահմանափակում չի գործելու: Ծրագրից օգտվելու համար շահառունները կարող են դիմել վերարտադրության օժանդակ տեխնոլոգիաններով բուժօգնություն իրականացնող 5 կենտրոնից որևէ մեկին: Նախ կիրականցվեն անվճար հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում՝ լաբորասկոպիա ու վիրահատություն:

Նունե Փաշայան - Արտամարմնային բեղմնավորման 1 փորձ, երկրորդը՝ 50 տոկոս զեղչով, եթե արտամարմնային բեղմնավորման ժամանակ 2 և ավելի սաղմնիկներ են ստացվել 2 և 3 սաղմիկները կրկին անվճար ծրագրի շրջանակում, և բեղմնավորման 6 փորձ:

Քովիդով պայմանավորված՝ այս ընթացքում բեղմնավորումների թիվը կրճատվել էր: Այս տարի որոշել են շահառուների թիվը մի քանի անգամ ավելացնել:

Նունե Փաշայան - Այս տարվա համար միայն այս ծրագրի շրջանակներում նախատեսված է 917 միլոն դրամ՝ եռակի ավելի, քան նախորդ տարվա ընթացքում:

Միայն այս ծրագրով ժողովրդագրական խնդիրները լուծել չի լինի: Մասնագետները հորդորում են զույգերին՝ մտածել ևս մեկ երեխա ունենալու մասին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում