Հայաստանի տնտեսությանը կատաստրոֆիկ հարված չի սպասվում. էկոնոմիկայի փոխնախարար

ՄՄարիա Գաբրիելյան

Ներկայումս ներդրումային մի շարք ծրագրեր քննարկման փուլում են՝ սկսած գաղափարից մինչև իրականացում: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը: 

«Տարածաշրջանում հիմա ներդրումային դաշտի հետ խնդիր կա, մեզ մոտ եղել է պատերազմ, որը ցանկացած ներդրումային միջավայրի համար ռիսկեր է ստեղծում: Մեր քաղաքականությունը պետք է ուղղված լինի այդ ռիկսերի չեզոքացմանը»,- նշեց փոխնախարարը: 

Նրա խոսքով՝ ներդրումային միջավայրը, այո, վատացել է և ժամանակ է պետք, որ ներդրողները գան: «Կարճաժամկետ, այո, խնդիր կա, սակայն երկարաժամետում մենք կարողանալու ենք աճել, մեզ հետաքրքրիր են դարձնում մեր աշխատուժի որակը, ԵԱՏՄ շուկայի հասանելիությունը և այլն: Մեր խնդիրն է կապի մեջ լինել ներդրողների հետ, նրանց համապատասխան գործիքակազմ տրամադրել»,- ընդգծեց Ավանեսյանը: 

Էկոնոմիկայի փոխնախարարը նշեց, որ դժվար է այս պահին գնահատել Հայաստանի տնտեսության վիճակը, բայց կատաստրոֆիկ հարված չի սպասվում: «Տնտեսության վրա բացասական ազդեցությունները կորոնավիրուսի պատճառով այնքան մեծ են, որ խլացնում են մյուս ազդեցությունները»,- ասաց նա:

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Դեպի ՌԴ արտադրանքի արտահանման սահմանափակումը նաև դրական արդյունք է ունեցել. էկոնոմիկայի նախարար

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Թուրքիան կարող է նվազեցնել Ռուսաստանից գազի ներկրումը, եթե Մոսկվան չիջեցնի գինը

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Արարատ Միրզոյանը և Ղազախստանի փոխվարչապետը քննարկել են առևտրատնտեսական կապերի ակտիվացման հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում