Ղարաբաղի հարցը լուծված չէ, ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հակառակը հայտարարի. Փաշինյան

ՌՌոզա Խաչատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնքում բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է հետագա անելիքներին: Որպեսզի հասկանանք՝ ի՛նչ ենք անելու, պետք է արձանագրենք այսօրվա իրողությունը՝ նշեց Կառավարության ղեկավարը:

«Այս տարածաշրջանում մեր ապրելու կամ այս տարածաշրջանի ամենամեծ խնդիրն այն է, որ մեզ ընկալում են որպես թշնամի և մենք ընկալում ենք որպես թշնամի: Քանի մեզ ընկալում են որպես թշնամի, այդքան մենք ընկալում ենք որպես թշնամի: Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, այդքան մեզ ընկալում են որպես թշնամի: Եվ նույնիսկ շատ դժվար է գտնել այն մեկնարկային կետը, որից այս պրոցեսը սկսել է: Մենք պետք է արձանագրենք. առաջինը՝ այս փակ շղթան պետք է ինչ-որ ձևով կառավարվի, որովհետև սա ամենամեծ մարտահրավերն է, որ մենք էլ, ուրիշներն էլ ունենք: Պետք է արձանագրենք, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Ինչքան էլ Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարի, թե Ղարաբաղի հարցը լուծված է, այն լուծված չէ»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ հույսեր չպետք է ունենալ, թե այդ թշնամության հարցը արագ կլուծվի:

Ինչո՞ւ զոհվեցին մեր տղաները հարցին ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Մեր տղերքը զոհվեցին էն բանի համար, որ երբ Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Որովհետև Ադրբեջանի պլանը հենց դա էր, որ Ղարաբաղի հարցը լուծեր, որ ֆիզիկապես Ղարաբաղում ոչ մի հայ  չմնա, բայց էսօր Արցախը կա, արցախահայությունը կա, և դա մեր զոհված եղբայրների, մեր զինվորների, մեր բանակի շնորհիվ է: Էս, ինչ ունենք, ունենք մեր տղաների շնորհիվ»,- նշեց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում