Եղեգնաձորում և Սիսիանում վերաբացվել են «Արդշինբանկի» արդիականացված մասնաճյուղերը

ՔՔրիստինե Ոսկանյան

Նոր պայմաններով ու հնարավորություններով վերաբացվել է «Արդշինբանկի» Եղեգնաձորի մասնաճյուղը: Հաճախորդներին այստեղ կսպասարկեն ավելի հարմարավետ և նորագույն տեխնոլոգիաններով հագեցած սրահներում, առանց հերթերի ու հաճելի միջավայրում:

Վոլոդյա Սմբատյան, «Արդշինբանկի» հաճախորդ, Եղեգնաձորի բնակիչ - Ավելի քան 23 տարի օգտվում ենք բանկի ծառայություններից. պայմանների բարելավումից հետո ավելի է կատարելագործվել, կարգավորվել սպասարկումը: Արագ սպասարկում, առանձնապես հերթեր չեն գոյանում, դրա հնարավորությունը տվել են ընդլայնված պայմանները:

Հերթերը կկառավարեն օնլայն համակարգի միջոցով, այցելուներն այստեղ հնարավորություն կունենան օգտվել նաև նոր սերնդի շուրջօրյա գործող բանկոմատներից: Այսպես «Արդշինբանկը» զարկ է տալիս մարզային մասնաճյուղերի համաչափ զարգացմանը:

Արարատ Գրիգորյան, Վայոց Ձորի մարզպետ - Մարզային կյանքին նոր շունչ հաղորդեց այս մասնաճյուղի վերազինումն ու վերազինումը:

Արդիականացված ևս մեկ մասնաճյուղ էլ վերաբացվեց Սիսիան քաղաքում: Տարածքը նորոգվել է, ավելացվել են տերմինալներ, որի շնորհիվ առանց հերթում սպասելու հաճախորդները կարող են գործարքներ իրականացնել: Սպասարկման առանձին կետեր են առանձնացրել նաև կորպորատիվ հաճախորդների համար: «Արդշինբանկում» շարունակում են հետևել մասնաճյուղային ցանցի զարգացմանն ու արդիականացմանը՝ ծառայություններն ավելի մատչելի դարձնելով հեռավոր շրջանների բնակիչների համար:

Հարություն Իսպիրյան, «Արդշինբանկի» գործառնական տնօրեն - Ընդհանուր առմամբ՝ վերակառուցումներ են տեղի ունեցել 51 մասնաճյուղերում, բանկը շարունակում է ներդրումներ իրականացնել մասնաճյուղային և բանկոմատային ցանցերում, նաև հեռահար սպասարկմանը նպաստող մի շարք նախագծերում: Այս ամենը բխում է հաճախորդների շահերից, բերելելու է որակի բարձրացմանը: 

«Արդշինբանկը» Հանրապետությունում ունի 62 մասնաճյուղ, ամենամեծ ցանցերից մեկն է Հայաստանում: 51-ն արդեն նորոգվել ու արդիականացվել է: Առաջիկայում կվերաբացվի նաև մյուս՝ 11 մասնաճյուղը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում