500 նոր վերելակ, ասֆալտապատ փողոցներ. Երևանի ավագանին քննարկեց 2020-ի ծրագրի իրականացման հաշվետվությունը

ՌՌոզա Խաչատրյան

Երևանի ավագանու նիստում քննարկվեց քաղաքի զարգացման 2020 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար Արամ Հովսեփյանը նշեց, որ նախորդ տարի շարունակվել են փողոցների, մայթերի, բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները, եզրաքարերի, մայթերի բազալտե և բետոնե սալիկների տեղադրման, շենքերի մուտքերի, հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները:

«Նախորդ տարի փոխարինվել է 500 վերելակ: Մշտական ուշադրության կենտրոնում են եղել Երևանի բնակիչների սոցիալական պաշտպանության խնդիրները: Շարունակական են եղել պետական համայնքային սոցիալական ծրագրերի իրականացման աշխատանքները՝ ուղղված քաղաքացիների սոցիալական երաշխիքների ապահովմանը, սոցիալական խոցելի խավերի՝ կյանքի դժվարին վիճակում հայտնված անձանց պաշտպանությանը»,- նշեց Արամ Հովսեփյանը՝ հավելելով, որ նոր կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման և պատերազմի պայմաններում կատարվել է սոցիալապես անապահով ընտանիքների կարիքների գնահատման գործընթաց:

Քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող առողջապահական կազմակերպություններին տրամադրվել են նոր սարքավորումներ:

«Եվրոպական միությունը՝ Երևանի համար. Արևային համայնք» դրամաշնորհային ծրագրով նախորդ տարի իրականացվել են 49 շենքի տանիքներին արևային կայանների տեղադրման համար անհրաժեշտ կրող կոնստրուկցիաների, հիմքերի և ներքին լուսավորության համակարգերի տեղադրման աշխատանքներ: Իրականացվել է նաև երկրորդ փուլի շենքերի ընտրությունը: Ծրագրի իրականացման ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի օգոստոսը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում