Իջևանում բացվել է մարզերում առաջին Հանրային ծառայությունների միասնական գրասենյակը

ԳԳայանե Թամամյան

Տավուշի մարզկենտրոնում դռները բացեց հանրային ծառայությունների միասնական գրասենյակը` արդարադատության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների և «Հայփոստի»գործակցության առաջնեկը: Մինչև 100 տեսակի հանրային ծառայությունների մատուցում` մեկ պատուհանի սկզբունքով:

Հայկ Կարապետյան («Հայփոստ» ՓԲԸ գլխավոր տնօրեն) - Այստեղ գտնվում են բոլոր ծառայությունները: Ի դեպ, այս համակարգը թույլ է տալիս գրանցվել, ճիշտ ժամին մոտենալ, չսպասել. հայկական ծրագիր է, որը մեզ մոտ արդեն աշխատում է:

Ռուստամ Բադասյան (ՀՀ արդարադատության նախարար) - Կառավարությունը 3 հիմնական ուղղություններով է ծառայությունների մատուցումը հեշտացնում քաղաքացիների համար. առաջինը վարչարարության պրոցեսների գույքագրումն է և հնարավորինս ավերլորդ պրոցեսների բացառումը, 2-րդը, բնականաբար, թվայնացումն է, և 3-րդը միասնական գրասենյակների բացումն է մանավանդ մարզերում, մարզկենտրոններում, որպեսզի ծառայությունները հնարավորինս հասանելի լինեն մեր քաղաքացիներին: 

Իջևանի և հարակից 19 գյուղի բնակիչներն այսուհետ ստիպված չեն լինի անհարժեշտ փաստաթղթերի համար քաղաքի տարբեր վայրերում տեղակայված ծառայությունների դռները թակել, «Հայփոստի» Իջևանի կենտրոնական գրասենյակի հիմնովին նորոգված և վերափոխված այս տարածքում հիմա դրանք միմյանցից մեկ քայլ են հեռու, մեկ հարկի տակ` այդ գերատեսչությունների փորձառու աշխատողներով:

Ռուզաննա Կարապետյան (Իջևան համայնքի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ) - Որևէ հարցի դեպքում, եթե հարցեր են առաջանում անձնագրային բաժնի կամ այլ ծառայությունների հետ, միանգամից ուղղորդվում են:

Մարզպետի խոսքով՝ բնակիչները շատ շուտով կզգան արագ և որակյալ սպասարկման առավելությունը: 

Հայկ Չոբանյան (Տավուշի մարզպետ) - Սրանով մենք լրացուցիչ հայտ ենք ներկայացնում, որ մենք բարձր որակի ծառայություններ ենք պատրաստ մատուցելու մեր քաղաքացիներին:

Պիլոտային այս ծրագիրը աշխարհի լավագույն փորձի կիրառման օրինակ է` նաև եղած ենթակառուցվածքների օգտագործման և պետբյուջեի խնայողության առումով, ասում է «Հայփոստի» գյխավոր տնօրենը, և որ կարևոր է` մարզկենտրոնից հեռու գյուղերին էլ հասանելի կլինի: Իսկ գործընթացը շարունակական է:

Հակոբ Արշակյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար) - Տարբեր նոր քաղաքներում առաջիկայում ևս 2-3 մեծ գրասենյակներ նմանատիպ կբացվեն: Նաև ցանկանում եմ նշել՝ միջազգային համագործակցության շրջանակներում փոստի զարգացման ռազմավարության շրջանակներում երկկողմ համաձայնագրեր են ձեռք բերվում:

Գերատեսչությունների ղեկավարների հավաստմամբ՝ առաջիկայում նման գրասենյակներ կբացվեն Գյումրիում, Կապանում և Վանաձորում, իսկ մինչև տարեվերջ՝ մնացած մարզկենտրոններում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում