Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Հայկական բեռնատարները Վրաստանի սահմանին են մնացել եղանակի պատճառով

ՄՄայա Խաչատրյան

Լարսը փակ է բեռնատարների համար: Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանի տեղեկացմամբ՝ գիշերը Խաչի լեռնանցքն անցած բոլոր, այդ թվում՝ հայկական մեքենաները մտել են Ռուսաստան:

Արամ Թանանյան (Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ) - Էս պահին մեր ստանդարտ քանակն է: Մոտ 8-9 կմ կանգնած են մեքենաները բոլոր երկրների, բացի այդ, Վլադիկավկազ չհասած՝ 10 կմ էդտեղ են կանգնած մեքենաները, ճանապարհի եզրին բոլոր երկրների մեքենաները, ոչ միայն հայկական, և մոտ 10 կմ՝ Ուռուխ բնակավայրի մոտ:

Անցակետը փակ է եղանակի պատճառով: 1500-2000 մեքենա սպասում է Օսեթիայի տարածքում։ Հայկական մեքենաները դրանց մեջ, ըստ Թանանյանի, 10 տոկոսն են:

Արամ Թանանյան - Վարորդները զանգում են, անհանգստանում են, փորձում ենք հասկանալ, որ ապօրինություններ չլինեն, որ ինչ-որ մեկը չշրջանցի, պրոբլեմներ են, որ միշտ լինում են:

Հայկ Գևորգյան (վարորդ) - Ամսի 3-ից կանգնած ենք: Սարը փակվեց, Դուշետի կանգնած ենք: Ամսի 2-ից կանգնած ենք, 7 օր ա, տղերքը ամսի 2-ից դեմն են:

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ այստեղ ևս հերթի մեջ են ոչ միայն հայկական բեռնատարները: Պատճառը ճանապարհի ծանրաբեռնվածությունն է և անբարենպաստ եղանակը։

Հարություն Հայրապետյան (Վրաստանում Հայաստանի դեսպանության մամուլի քարտուղար) - Դիվանագետները տեղում եղել են, նաև պարեկային ոստիկանության ներկայացուցիչներ, հայկական մեքենաներ շրջանցիկ ճանապարհից դեպի Նաթախտարի, դեպի Վերին Լարս, մեծ քանակությամբ: Գնալուց հետո որևէ խնդիր չկա, ինչպես հայկական բեռնատարներն են կանգնեցնում, նաև մյուսները:

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը վրացական կողմի հետ մշտական կապի մեջ է: Մշտական կապը, ըստ Հայրապետյանի, չի ընդհատվում, որպեսզի ճանապարհը բացվելուն պես հայկական մեքենաները շարունակեն երթը դեպի Ռուսաստան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում