Դիպուկահարների առկայությունը պայմանավորված է եղել սադրանքների հետ կապված տեղեկատվությամբ. Մակունց

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ երեկ խորհրդարանում դիպուկահարների առկայությանը:

«Նախօրեին ոստիկանությունը հրապարակել էր սադրանքների հետ կապված տեղեկատվություն, որը նրանք ստացել էին: Կարծում եմ՝ դիպուկահարների առկայությունը դրանով պայմանավորված միջոցառումների ցանկում է եղել:

Անվտանգության հետ կապված որոշումների կայացումը մեր դաշտում չէ, և իրավապահ մարմինները իրենք են իրավիճակը գնահատելով կամ ունեցած տեղեկատվության հիման վրա միջոցառումներ ձեռնարկում»,- նշեց Մակունցը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում