Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Ըստ նախնական արդյունքների՝ Ստեփանավանում ՔՊ-ն՝ Արայիկ Ներսիսյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 35,2%-ը․ Խուդաթյան

Գևորգ Պապոյանը ներկայացրել է ՔՊ կուսակցության արձանագրած արդյունքները հոկտեմբերի 25-ի ընտրություններում

Երևան – Աշտարակ ավտոճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուս երկուսինը՝ միջին ծանրության. Ավանեսյան

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Ըստ նախնական արդյունքների՝ Ստեփանավանում ՔՊ-ն՝ Արայիկ Ներսիսյանի գլխավորությամբ, ստանում է քվեների 35,2%-ը․ Խուդաթյան

Գևորգ Պապոյանը ներկայացրել է ՔՊ կուսակցության արձանագրած արդյունքները հոկտեմբերի 25-ի ընտրություններում

«Իմ քայլն» այսօր չի ընտրելու դատավորի թեկնածու՝ իր դիրքորոշումն արտահայտելով ԲԴԽ նախագահի գործունեությանը. Մակունց

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկմանը հիշեցրեց գործընկերներին, որ ԲԴԽ գործող նախագահը չի առաջադրվել «Իմ քայլը» խմբակցության կողմից, չի առաջադրվել խորհրդարանական ընդդիմության կողմից և չի առաջադրվել Կառավարության կողմից, որովհետև դատավորներն առաջադրվում են դատական իշխանության կողմից, և նրան ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը:

«Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին էլ ներկայացրել է ԲԴԽ-ն: Դա է պատճառը, որ նրանց ներկայացնում էր ԲԴԽ նախագահը»,- նշեց Մակունցը:

Մակունցի խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունն այս երկու օրերին կենտրոնացել էր հանրությանը հասկանալի դարձնելու նոյեմբերի 15-ին ԲԴԽ նախագահի արած հայտարարությունը:

«Ցավոք, ԲԴԽ նախագահի պարզաբանումները ոչ միայն բավարար ու սպառիչ չէին, այլև վերահաստատեցին մեր մտահոգությունները, որ պարոն Վարդազարյանի հայտարարությունը կանխամտածված քաղաքական էր: Լինելով մի մարմնի անդամ, որն ըստ Սահմանադրության պետք է երաշխավորի դատարանների և դատավորների անկախությունը, պարոն Վարդազարյանն իր գործունեությամբ որևէ կերպ չի նպաստել և չի նպաստում դատական իշխանության անկախության և քաղաքական զսպվածության երաշխավորմանը: Ավելին՝ քաղաքականացրել և քաղաքականացնում է իշխանությունների երեք ճյուղերից ապաքաղաքական դիտարկվող դատական իշխանությունը»,- նշեց Մակունցը:

Հաշվի առնելով Վարդազարյանի գործունեության նկատմամբ խմբակցության գնահատականը և Վարդազարյանի բացահայտ անհարգալից վերաբերմունքին լեգիտիմ խորհրդարանի նկատմամբ՝ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր չի ընտրելու Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու՝ նշեց Մակունցը՝ ընդգծելով, որ սա ոչ թե դիրքորոշում է թեկնածուների նկատմամբ, այլ Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարությունների վերաբերյալ:

«Մեր այս դիրքորոշումը արտահայտվում է նաև մեկ այլ հանգամանքով: Հասել ենք նրան, որ քրեական ենթամշակույթին առնչվող անձինք միջնորդավորված կապ են հաստատում ԱԺ պատգամավորների հետ՝ ի պաշտպանություն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի»,- նշեց Մակունցը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում