Վարչապետի՝ մարտի 1-ին արված հայտարարությունները պետք է ի գիտություն ընդունել. Ավինյան

ՌՌոզա Խաչատրյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարչապետ-Կառավարության անդամներ հարցուպատասխանի ժամանակ խնդրեց ներկայացնել ապացույցներ մարտի 1-ին Հանրապետության հրապարակում վարչապետի կողմից արված այն հայտարարության մասին, որ ԳՇ պետն իր հայտնի հայտարարությունն արել է Սերժ Սարգսյանի հրամանով: Մարուքյանը հետաքրքրվեց, թե չի՞ պատրաստվում Փաշինյանը Գլխավոր շտաբ գնալ, նստել ու խոսել գեներալների հետ:

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ հայտարարությունները, որոնք արվել են վարչապետի կողմից, հավելյալ պարզաբանման կարիք չունեն: Եթե լինի հավելյալ պարզաբանման կարիք, դրան դեռևս անդրադարձ կլինի:

«Պետք է ուղղակի ի գիտություն ընդունել այն հայտարարությունները, որոնք եղել են մարտի 1-ին»,- նշեց Ավինյանը:

Փոխվարչապետը հիշեցրեց, որ այդ հայտարարությունն անարձագանք չի մնացել, ՀՀԿ որոշ ներկայացուցիչներ որոշակի հայտարարություններ են արել դրա հետ կապված:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում