Հարցը վերաբերում է ձեր «չքաղաքական» հայտարարությանը, բարի եղեք պատասխանել. պատգամավորը՝ ԲԴԽ նախագահին

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանից հետաքրքրվեց, թե ինչու է խուսափում պատասխանել քաղաքական հարցերին: Հարցերը կապված են միայն Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ին արված հայտարարության հետ: Եթե ԲԴԽ նախագահը պնդում է, որ իր հայտարարությունը քաղաքական չի եղել, ինչո՞ւ է հիմա դրա վերաբերյալ հարցերին ի պատասխան նշում, որ դրանք քաղաքական են:

«Ո՞ր հարցն է այստեղ քաղաքական: Հարցը վերաբերում է ձեր «չքաղաքական» հայտարարությանը, բարի եղեք պատասխանել այդ «չքաղաքական» հայտարարությանը վերաբերող հարցերին: Որևէ քաղաքական հարց էդ դեպքում չի հնչում, եթե ձեր հայտարարությունը քաղաքական չէ»,- նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ ինքը հարց չի տալիս Վարդազարյանին, քանի որ ինքն ընդունել է՝ հայտարարությունը քաղաքական է, հարցերը քաղաքական են, ուստի՝ չի պատասխանի:

Պարոն Հակոբյանը նշեց, որ հարց չի տալիս, «այդ իսկ պատճառով էլ չեմ պատասխանում»՝ նշեց Վարդազարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում