Տապալել եք ձեր առաքելությունը որպես ԲԴԽ նախագահ, մտածե՞լ եք հրաժարականի մասին. Ռուբինյանը՝ Վարդազարյանին

ՌՌոզա Խաչատրյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նիստում դիմելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին, նշեց՝ նոյեմբերի 15-ի նրա հայտարարությունը ուներ հետևյալ կոնտեքստը՝ այսքան դիմացել ենք, ժամանակն է, մի՛ զսպվեք:

«Կարող է ձեր կոչը ոչ թե զսպվելու, այլ չզսպվելու կոչ էր: Ըստ իս՝ դուք տապալել եք ձեր առաքելությունը որպես ԲԴԽ նախագահ: Դուք անցել եք քաղաքականության գիծը: Բայց մի՛ վիրավորեք մեր բանականությունը: Հաշվի առնելով այս ամենը՝ մտածե՞լ եք արդյոք հրաժարականի մասին: Եթե չեք մտածել, արդյոք չե՞ք կարծում, որ կարելի է սկսել մտածել այդ ուղղությամբ»,- հարցրեց պատգամավորը:

«Շատ հստակ պատասխանեմ՝ ո՛չ, չեմ մտածել: Արդյոք ժամանա՞կն է, թե՞ ոչ: Թույլ տվեք ես ինքս ընտրեմ այդ ժամանակը»,- նշեց Վարդազարյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում