Շիրակցիները քաղաքական ուժերից պահանջում են չշահարկել գերիների ու անհետ կորածների հարցը

ՆՆարեկ Սահակյան

Շիրակի մարզից գերեվարված կամավորների հարազատներն այսօր ասուլիս են հրավիրել Շիրակի մարզպետարանի դահլիճում։ Նրանք պահանջել են, որ քաղաքական ուժերն ու գործիչները չշահարկեն իրենց հարազատների հարցը։ Շեշտել են, որ իրենց պայքարը քաղաքական չէ, չեն սատարում քաղաքական որևէ ուժի, միակ պահանջը գերիների շուտափույթ վերադարձն է։ Շիրակցիների խոսքով՝ վիրավորական է, երբ քաղաքական հայտարարություններում փորձում են շահարկել գերիների ու անհետ կորածների հարցը։ 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում