Կրակոցներ Մարտունիում՝ հարսանյաց հանդեսի ժամանակ

ԱԱրման Գալոյան

Փետրվարի 23-ի երեկոյան ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություն ստացվեց, որ Ծակքար գյուղի հարսանյաց սրահի բակում կրակոցներ են հնչել:

Ենթադրելով վատագույն սցենար, նաև հետագա հնարավոր զարգացումները կանխելու նպատակով՝ բաժնի օպերատիվ խումբը հնարավորինս արագ մեկնեց դեպքի վայր:

Պարզվեց, սակայն, որ հարսանյաց արարողության ժամանակ՝ ժամը 17:30-ի սահմաններում, Վարդաձոր գյուղի բնակիչներ՝ 27 և 29 տարեկան երկու տղամարդ, իրենց անվամբ հաշվառված որսորդական ակոսափող հրացաններից օդ են կրակել: Հասարակության հանդեպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորած տղամարդիկ հայտնաբերվել ու բերման են ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին: Զենքերը վերցվել ու փաթեթավորվել են։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված հինգ պարկուճ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Հանգամանքները քննությամբ պարզվում են:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում