Պլաստիկե թափոններից՝ թել ու սինտեպոն. վերամշակողները շահավետ այլընտրանք են առաջարկում

ՄՄարի Կոստանյան

Թե ինչ գույնի է թելը, կախված է պլաստիկե տարայից: Այստեղ թափոնները վերամշակում են ու մի քանի կյանք տալիս: Արդեն երկրորդ ամիսն է՝ այս արտադրամասում սարքերը գործի են դրել ու Հայաստանում առաջին անգամ պլաստիկից թել ու սինտեպոն են ստանում:

Մխիթար Ավետիսյան («Համայնքների կայուն զարգացման նորարական լուծումներ» ՀԿ նախագահ) - 1 կգ շշից ստացվում է 800-900 գրամ սինտեպոն:

Սինտեպոնն էլ մանելով են թել ստանում: Թափոնների տեսակավորման գործը սկսել են դեռ 2018-ին: Պետական ու մասնավոր կառույցներում աղբի ահա այսպիսի արկղեր են տեղադրել ու մոտ 3 տարի հումքը հավաքել: 2020-ի «Դուբայ էքսպոյից» հետո՝ առաջին, ապա Նորվեգական մանրածախ բնապահպանական հիմնադրամից երկրորդ դրամաշնորհն են շահել, սարքեր ձեռք բերել ու անցել գործի: Հումքն այստեղ են բերում հանրապետության գրեթե ամբողջ տարածքից:

Մխիթար Ավետիսյան - Տեսակավորված թափոնները գործարան են գալիս ավելի քան 420 կազմակերպություններից՝ կրթական հատատատություններ, բիզնես պետական կառույցներ վերցնում են ու ուղարկում վերամշակման կայաններ:

Մինչև պլաստիկե անպետք իրերը իրացման ապրանք կդառնան, անցնում են արտադրական ոչ այնքան երկար շղթա:

Գագիկ Գևորգյան (ընկերության աշխատակից) - Հավաքված շշերը աղացվում մանր թերթիկների, հաջորդ փուլում չորացում են ստանում հաջորդ փուլում ստանուն են սինտեպոն:

Ստացած թելերից արդեն պայուսակներ են գործել: Սինտեպոնն էլ սպառում են տեքստիլ կազմակերպությունները: Նախկինում այս հումքը ներմուծվում էր, հիմա արդեն ներքին սպառման այլընտրանք կա՝ այն էլ ցածր գնով: 

Վերամշակման արդյունքում այստեղ նաև պոլիէթիլենին են այլընտրանք առաջարկում: Պլաստիկից ահա այսպիսի շահավետ տոպրակներ են արտադրել, որոնց կիրառման դեպքում հնարավոր կլինի օգտվել հավելյալ զեղչերից, նաև բոնուս կուտակել: Անհրաժեշտ է նախ՝ ներբեռնել համապատասխան հավելվածը:
 
Առաջիկայում էկոտոպրակները կառաջարկեն բոլոր սուպերմարկետները, փոքր ու մեծ կրպակները:

Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում