Lucky Carrot հարթակը մերժում է մտրակն ու աշխատակիցներին մոտիվացնում բացառապես բլիթով

ԼԼիլիթ Հարությունյան

Սերգեյ Ասատրյան (Lucky Carrot հարթակի համահիմնադիր) - Ամեն ամսվա սկզբում բոլոր աշխատակիցները կազմակերպությունից ստանում են վիրտուալ միավորներ՝ վիրտուալ գազարներ:

Lucky Carrot... Շնորհակալություն աշխատակիցներին՝ վիրտուալ գազարներով: Մոտիվացնող գազարը՝ «մտրակի և բլիթի»՝ խրախուսման և պատժման մեթոդից է: Հարթակը գործատուին առաջարկում է մտրակի փոխարեն առաջարկել միայն աշխարհին հայտնի բլիթը՝ անգլերենում՝ գազարը, այսինքն՝ միայն դրականը: 

Կուտակած գազարները կարելի է «ծախսել» նշված առցանց վճարումներով: Համակարգը թույլ է տալիս կոլեգաներին իրար շնորհակալություն ասել՝ ուղարկելով ընկերության կողմից նախօրոք ստացած վիրտուալ գազարները։ Պարտադիր պետք է նշել՝ ո՛ր հատկանիշի համար եք շնորհակալ:
 
Թիմում վստահեցնում են՝ ուսումնասիրել են նաև առաջատար հետազոտական և խորհրդատվական ընկերություններից «Գելլափի» վերջին տարիների հետազոտությունը: Երբ կոլեգաները բարձրաձայնում են՝ ով ի՛նչ լավ հատկանիշներ ունի, աշխատանքային միջավայրը փոխվում է:

Սերգեյ Ասատրյան (Lucky Carrot հարթակի համահիմնադիր) - Ներգրավվածությունը 20 տոկոսով երբ աճում է, ընդհանուր կազմակերպության արդյունավետությունն աճում է 7 տոկոսով, շահութաբերությունը՝ մոտ 4 տոկոսով:

Lucky Carrot-ի «շնորհակալության նուրբ արվեստը» հատկապես համավարակի օրերին հետաքրքրեց դրսի ընկերություններին, նաև աշխարհի նորարարությունների «Փրոդաքթ հանթ» տեխնոհարթակին: Որակյալ ու արդյունավետ արտադրա՞նք է, որոշում է հատուկ ալգորիթմը, որն օրվա լավագույն արտադրանք համարեց մոտիվացնող գազարների հայկական տարբերակը:
 
Կոլեգաներին երջանիկ տեսնելու համար Lucky Carrot-ից Հայաստանում օգտվում է 35, իսկ Միացյալ Նահանգներում՝ 5 ընկերություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում