15 hայ ուխտավոր այցելել է Դադիվանքի վանական համալիր

ՆՆարեկ Սահակյան

Նախօրեին 15 հայ ուխտավոր այցելել են Լեռնային Ղարաբաղում գտնվող Դադիվանքի վանական համալիր՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ անարգել մտել են համալիրի տարածք:  Անվտանգության ապահովման համար ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերից մեկը գտնվում է վանական համալիրի անմիջական հարևանությամբ:

«Դադիվանքը Հայ Առաքելական Եկեղեցու հնագույն քրիստոնեական վանքերից է և գտնվում է Քարվաճառի շրջանի տարածքում, որը, եռակողմ հայտարարության համաձայն, Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020 թվականի նոյեմբերին»,- նշված է ՌԴ պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում