Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Բնակիչների արձագանքը երկրաշարժին

ՀՀովհաննես Վարդանյան

Վերջին շաբաթում երկրորդ ուժգին ցնցումը Հայաստանում: Էպիկենտրոնում 6-7 բալ երկրաշարժը Երևանում զգացվել է 5-6, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի և Վայոց Ձորի մարզերում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Հարություն Չեբեյան, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի պետ - Էպիկենտրոնը գտնվում է, մասնավորապես, Նուբարաշեն վարչական շրջանի մոտակայքում՝ հյուսիսային հատվածում: Կապ ենք հաստատել գրեթե բոլոր ծառայությունների և վտանգավոր օբյեկտների հետ՝ մասնավորապես էլեկտրացանցի, երկաթուղու, մետրոպոլիտենի, հերթապահի հետ:

Հայաստանի սեյսմիկ պաշտպանության կենտրոնը տեղեկացնում է, որ վերջին շրջանում տարածաշրջանում և Հայաստանում սեյսմիկ ռեժիմի ակտիվացում կա, որն սկզբում թույլ, հետո արդեն ավելի ուժեղ ցնցումներով է արտահայտվել: Վերջին ակտիվացումը փետրվարի 5-ին Շորժայում էր:

Հրաչյա Պետրոսյան - Շորժայի և այս երկրաշարժի ընդհանրությունը միայն ուժն է: Երկուսն էլ 4.7 մագնիտուդ: Սա միջին ուժի երկրաշարժ է, որովհետև ըստ ՀՀ սեյսմիկ պաշտպանության օրենքի՝ 5.5 մագնիտուդ և ավելի ուժեղ երկրաշարժերն են համարվում ավերիչ, բայց սա բավականին լուրջ ժողովրդի անհանգստությունը հարուցեց, մասամբ՝ խուճապ առաջացրեց:

Առաջին րոպեներին խուճապն ամենուր էր՝ Երևան, մարզեր: Մասիսի բնակիչները ցնցումներն զգացել ու տնից հնարավորինս արագ դուրս են եկել: Ասում են՝ այսպիսի ցնցում մեկ էլ 1988-ին էին զգացել:

Լուսինե Մելիքսեթյան - Ահավոր դղրդյուն էր, փոքրիկս քնած էր սենյակում: Գրկել եմ, դուրս եկել: Ահավոր ուժեղ էր ցնցումը: Այն կարգի, որ մտածեցի, չեմ հասցնի դուրս գալ փոքրիկիս հետ:

Սուրեն Ավագյան - Պատերը դղրդում էին: Արագ դուրս վազեցինք: 

Նուբարաշեն վարչական շրջանում, որն ամենամոտն է էպիկենտրոնին, բնակիչները ցնցումները մի քանի անգամ են զգացել: Արագ կողմնորոշվել ու բաց տարածք են դուրս եկել: Շենքերին թեթև ճաքեր են առաջացել, կենցաղային պարագաներ կոտրվել:

Սմբատ Զորավարի փողոցում շենքի պատից՝ 2 քմ, Չեխովի փողոցում՝ շենքի պատից՝ 1 քմ և Կոմիտասի պողոտայում շենքի պատից պոկվել է մոտ 10 սալիկ: Այվազովսկու փողոցում էլ մի ինքնաշեն շինության պատն ու տանիքն է փլուզվել:

ԱԻՆ-ի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն 3000 ահազանգ է ստացվել, սակայն վնասները մեծ չեն, միայն խուճապի ժամանակ երեք քաղաքացի վնասվածք է ստացել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում