ՄԱԿ-ի աջակցությունը Արցախից տեղահանված անասնապահներին

ՎՎահե Կոստանդյան

ՄԱԿ-ն աջակցություն է տրամադրում Արցախից տեղահանված անասնապահներին: Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության օգնությունը հրատապ է, աջակցություն կցուցաբերվի նաև արոտավայրերը կորցրած անասնապահներին:

Արցախյան պատերազմի հետևանքով Հայաստան է տեղափոխվել մինչև 55000 կով, 90000 մանր եղջերավոր կենդանի: Պատերազմի օրերին Արցախի անասնապահները փորձեցին փրկել գոնե այն, ինչ պահպանել էին: էկոնոմիկայի նախարարության անասնաբույժներն անմիջապես սկսեցին կենդանիների այս տարվա պատվաստումները:

Տիգրան Գաբրիելյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Իրականացրեցինք պատվաստումներ, քանի որ պատերազմական իրավիճակը նաև համընկնում էր Արցախում պատվաստման ժամանակահատվածի հետ, և ենթադրելով, որ շատ հնարավոր է, որ դա չիրականացվի, մենք իրականացրեցինք պատվաստում:

Չի բացառվում, որ բերված որոշ կենդանիներ դուրս են մնացել անասնաբույժների տեսադաշտից: Այդ պատճառով պետականորեն սահմանված անվճար պատվաստումներն այս տարի սահմանվածից շուտ կսկսեն՝ ասում է Տիգրան Գաբրիելյանը:

Տիգրան Գաբրիելյան - Ե՛վ պատվաստանյութն է տրամադրում պետությունը, և՛ պատվաստման գումարն է տրամադրում պետությունը: Հորդորում եմ մեր բնակչությանը նաև իրենց մասնակցությունն էլ ունենան այս գործընթացին:

ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունն էլ իր հերթին Արցախից տեղահանված, նաև Սյունիքում արոտավայրեր կորցրած անասնապահներին մոտ 350 հազար դոլարի աջակցություն կցուցաբերի: Անասնապահներին կհատկացվեն անասնակեր, սարքավորումներ և տեղափոխված գյուղատնտեսական կենդանիների համար ժամանակավոր կացարաններ կառուցելու շինանյութ:

Գեորգի Ավետիսյան (ՍԱՏՄ ղեկավար) - Առաջին փուլով արդեն 300 ընտանիք ընտրված է շահառումներ:

Անասնապահներին տրամադրվող աջակցությունն այսքանով չի սահմանափակվի` ասում է ՍԱՏՄ ղեկավարը: Ոչ միայն կօգնեն եղած կենդանիներին պահելու հարցում, այլև կհատկացնեն ածաններ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում