Վարչապետի գլխավորությամբ խորհրդակցություն՝ Արարատի մարզպետարանում

ԼԼիլիթ Դանիելյան

Պատերազմի և կորոնավիրուսի պատճառով Արարատի մարզում գյուղմթերքի արտադրության ծավալը նվազել է: Մինչդեռ աճել է խաղողի ու բանջարեղենային կուլտուրաների արտադրությունը, մարզում գյուղնշանակության հողատարածքների թիվը 156 հազար հեկտար է, որից 42 հազարը՝ մշակվող: Անցյալ տարին է ամփոփվել ու առաջիկա ծրագրերն են քննարկվել վարչապետի գլխավորությամբ:

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Իհարկե, Արարատի մարզն առաջին հերթին գյուղատնտեսական գործունեության միջավայր է, և մենք առաջիկայում պետք է նաև գարնան գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքներ իրականացնենք, այսօր նաև այդ թեման կքննարկենք:

Կառավարությունը տարբեր միջոցառումներով, սուբսիդավորվող ծրագրերով շարունակելու է գյուղոլորտի խրախուսման քայլերը՝ խորհրդակցությանն ասել է վարչապետը և ընդգծել՝ ժամանակակից այգիներ, ջերմոցային տնտեսություններ, ֆերմաներ հիմնելու համար անհրաժեշտ է բարձրացնել ծրագրերի արդյունավետությունը:

Պատասխանատուներին հանձնարարել է մոնիթորինգի միջոցով գնահատել խնդիրներն ու առաջարկել լուծման տարբերակներ: 2020-ին մարզում իրականացվել է 2,5 մլրդ դրամի 73 սուբվենցիոն ծրագիր, որից կառավարության համաֆինանսավորումը կազմել է 1,3 մլրդ դրամ: 2021-ի առաջին ամսվա ընթացքում Արարատի մարզից արդեն իսկ ստացվել է 5 սուբվենցիոն ծրագրի հայտ:

Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ - Իհարկե, նաև բիզնես միջավայրի զարգացման հետ կապված խնդիրներն են մեր օրակարգում, սոցիալ-տնտեսական, իրավակարգի և անվտանգության ապահովման հարցերը, և մենք այս բոլոր հարցերով կունենանք քննարկում, կտանք համապատասխան հանձնարարակններ և կամփոփենք այս պահին եղած արդյունքները: Նաև կգնահատենք, թե ինչ առաջանային մարտահրավերներ և խնդիրներ ունենք, որոնցով պետք է զբաղվել:

Քննարկվել են նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստությանը, շինարարության, կրթության և այլ ոլորտներում խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին վերաբերող հարցեր: ԶՈՒ ներկայացուցիչը զեկուցել է, որ Արարատի մարզի սահմանային օպերատիվ իրավիճակը հանգիստ է, և հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ է:

Խորհրդակցությունից հետո Փաշինյանը շրջել է Արտաշատում, զրուցել քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին ու պատասխանել տարբեր հարցերի:

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Մհեր Գրիգորյանն ու Ասել Ժանասովան քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Ֆրանսիայում հինգշաբթի հակակառավարական ցույցերին մասնակցել է շուրջ 575000 մարդ

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում