Բաղրամյան պողոտայից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի մի քանի մասնակից

ԼԼիլիթ Սեդրակյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Ազգային ժողովի արտահերթ նիստին զուգահեռ այսօր վաղ առավոտից Դեմիրճյան փողոցում ակցիա էին իրականացնում «Հայրենիքի փրկության շարժման» աջակիցները:

Նրանք հայտարարում են, թե այս պահին ավելի կարևոր անելիքներ կան, քան արտահերթ նիստի հրավիրումն է՝ բողոքելով Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում Կառավարության նախատեսած փոփոխություններից։ Արդարադատության նախարարության հեղինակած նախագծով ներդրվելու է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտը։

Նախատեսվում է մինչդատական քրեական վարույթի գործերի և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը վերապահել քրեական մասնագիտացման առանձին դատավորների։

Ցուցարարները Դեմիրճյան փողոցից շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ սկսվեց քաշքշուկ: Բերման ենթարկվեց ակցիայի մի քանի մասնակից, այդ թվում՝ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում