Made in Armenia. «Ազգային մոլը» բացել է դռները հայ արտադրողների համար

ԼԼիլիթ Դանիելյան

Made in Armenia պիտակով ապրանքները մեկ հարթակում վաճառելու ծրագիրը, ինչպես խոստացել էին, մեկնարկեց: Արդեն երեք օր է «Ազգային մոլը» դռները բացել է հայկականը նախընտրող քաղաքացիների համար:

Գնորդ - Շատ լավ, մաքուր կաշվից մանկական կոշիկներ են, գինը՝ մատչելի:

Այստեղ, ինչպես նախաձեռնողներն են ասում, կգտնես ինչ մտոքովդ անցնի՝ անգամ շատ փնտրելու կարիք չկա: Դեռևս գործող 250 տաղավար կողք-կողքի, ամեն մեկը մի բրենդով՝ հայկական միտք, ձեռագիր ու ոճ: Տնտեսական ապրանքներ, խմիչք, սնունդ, ձեռագործ իրեր, տեքստիլ, անկողնային պարագաներ, շուտով նաև կահույք՝ սպառողը կգնտի մեկ հասցեում:

Մարտին Պետրոսյան, Gevorkian Winery ընկերության վաճառքի մենեջեր - Ակնկալում ենք խթանել Հայաստանի շուկայի զարգացմանը, որպեսզի հայկական արտադրանքը լավ վաճառվի, ներկայացված լինի հանրությանը, որպեսզի օգտվեն մեր արտադրանքից:

250-ի կողքին առաջիկա օրերին կավելանա ևս 500 նոր անուն, քաղաքացիները տաղավար ստանալու համար հերթագրվել, իրենց փոքրիկ անկյունին են սպասում:

Կարինե Միքայելյան, «Ազգային մոլի» հանրային կապերի պատասխանատու - Կես մետրի արժեքը 15 հազար դրամ է, այսինքն՝ ամիսը, որ արտադրողը ցանկանա ապրանքը տեղադրել, վճարելու է 15 000 դրամ:

Քաղցրավենիք արտադրող Գայանեն, որը 3 երեխայի մայր է, որոշել է՝ բիզնես woman դառնալու ժամանակն է, 6 ամիս է ձեռքերն աշխատում են շոկոլադի հետ:

Գայանե Գալոյան, NaxshSweet ընկերության հիմնադիր - Մանգո, մարակոյա, կարամել, դարչին... Հատ առ հատ նկարում եմ ամեն մեկի վրա: Հուսամ՝ լավ կլինի ու հայկականն ավելի կգնահատվի:

Կոնֆետը՝ հայկական, հումքը՝ բելգիական է: Գայանեն վստահեցնում է՝ միջուկն առանց հավելումների է: Վաճառք եղել է, հիմա եկել է ոչ թե գումարի հետևից, այլ ցուցափեղկը դասավորելու համար: Դեռ վաղ է, որ եկամուտը հաշվի:

«Ազգային մոլ» ունենալու գաղափարն ստեղծվել է կարևոր մեկ նպատակով՝ օգնել մանր ու միջին բիզնեսին ստեղծել, արարել ու վաճառել հայրենի հողում:

Կարինե Միքայելյան - Դրա համար մենք ստեղծել ենք ցածր մարժա, ցածր վարձակալություն, որ այդքան էլ ֆինանսկան դժվարությւնների առաջ չկանգնեն, մեզ մոտ գները բարձր չեն ու միջին աշխատավարձ ստացողի համար անգամ հարմար լինի:

Նախաձեռնության հեղինակները հիշեցնում են՝ տաղավար վարձակալողն ամսական վճարից բացի ուրիշ ոչ մի գումար չի տալիս: Բոլոր ծախսերը հոգում է «Ազգային մոլի» տնօրինությունը:

Կարինե Միքայելյան - Կոմունալները մեզ վրա են: Այստեղ լամպերը միացված են: Մաքրուհին, վաճառողը, խորհրդատուն անցնում են վերապատրաստում:

Ֆուդ-կորտ, մանկական սրահ, գրասենյակային տարածք. սրանք՝ առաջիկայում: «Ազգային մոլն» աշխատում է շաբաթվա բոլոր օրերին՝ առավոտյան 10:00-ից մինչև 22:00-ն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում