Այսօրվանից մեկ ամսով ՀՀ քաղաքացիները կորոնավիրուսի բացասական թեստով կարող են մուտք գործել ՌԴ

ԼԼիլիթ Հարությունյան

Թագավարակի պարտադրած լռությունից հետո «Զվարթնոց» օդանավակայանը դեռ այսքան մարդ չէր տեսել: Այսօրվանից մեկ ամսով կգործի Երևան-Մոսկվա չվերթը: Առաջին թռիչքները համավարակից հետո նոր կյանքի պահանջներով են: Հայաստանի քաղաքացիների համար ինքնաթիռ հասնել առանց «Ճամփորդում եմ առանց COVID-19 թեստի» անհնար է:
 
Միայն մեկ չվերթին մոտ 10 հոգի օնլայն կանոններից գլուխ չի հանել:

Լևիկ Զուռնաչյան («Զվարթնոց» օդանավակայանի չվերթի համակարգող) - Հանձնել էր «Էկոսենս» լաբորատորիայում, որը չի ընդունվում:

Մեր նկարահանման պահին «Լուրերի» տեսախցիկը գտավ «հուսախաբ» ուղևորներից մեկին: 

Պնդում են՝ ո՛չ զբոսաշրջային ընկերությունում, որից գնել են տոմսերը, ո՛չ լաբորատորիայից չեն տեղեկացրել թռիչքների խաղի նոր կանոնների մասին, այնինչ նույն լաբորատորիան իրավունք ունի օդանավակայանում նմուշառում անել: Ստացվում է՝ պետք է տեղում վճարել հավելյալ ևս 15 հազար դրամ՝ իմանալու՝ թագավարակը թույլ կտա՞ ճամփորդել: Նշված լաբորատորիայից սկզբում հրաժարվեցին խոսել, ապա՝ մեկնաբանեցին, թե հնարավոր չէ քաղաքացուն տեղեկացրած չլինեն, որ լաբորատորիան գրանցված չէ «Ճամփորդում եմ առանց COVID-19 թեստի» հավելվածում:
 
Տեղում գործող նմուշառման լաբորատորիաները թեստի պատասխանը տալիս են 24 ժամում:

Հիմա հավելվածում թարմացումներ անում են, կդառնա 5 լաբորատորիա: Համավարակի պատճառով հիմնականում արտագնա աշխատանքից վերադարձած մեր հայրենակիցները օնլայն թեստերը ձեռքներին առաջին չվերթներին են շտապում: Աշխատանքի շտապողների համար հիմա նոր կյանքի պայմանների հետ նաև տոմսի գներն են փոխվել.

Սա զբոսաշրջային ընկերությունները դիտմամբ թանկ չեն վաճառում: Առաջին օրերին գնումները շատ են եղել, տոմսերը՝ սահմանափակ, գները՝ թանկ:

Մինչև Մոսկվա հասնելու համար էլ կանոնները մեկ ամիս նույնն են՝ պետք է ներբեռնել հավելվածն ու չճամփորդել առանց COVID-19 թեստի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում